Բարաք Օբաման եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գռազ էին եկել մի արկղ գարեջրի վրա, թե ով կտանի օլիմպիադայում կանանց հոկեյի հավաքականների Կանադա - ԱՄՆ եզրափակիչ խաղում... Քիչ առաջ կանադուհիները չեմպիոն դարձան... Ճիշտ է, Օբաման դեռ կարող է հետ բերել գարեջուրը, որովհետեւ երկու առաջնորդները նաեւ գրազ են եկել տղամարդկանց հավաքականների խաղի վրա՝ ԱՄՆ - Կանադա կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա վաղը... Այնպես որ, չի բացառվում, որ երկու ղեկավարներն էլ մի մի արկղ ջարեջուր ունենան... Կամ մեկը՝ երկու արկղ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել