Tert.am-ը գրում է.

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները հինգշաբթի որոշում են կայացրել Ուկրաինայում բռնություն հրահրող անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը՝ BBC-ին հղումով, որն էլ մեջբերում է Իտալիայի ԱԳ նախարար Էմմա Բոնինոյի խոսքը:

Պատժամիջոցները նախատեսում են վիզային սահմանափակումներ և բանկային հաշիվների սառեցում իրականացնել բռնության համար մեղավոր անձանց նկատմամբ: Բոնինոյի խոսքով՝ տվյալ որոշումը կյանքի կկոչվի շատ արագ՝ առաջիկա ժամերի ընթացքում:


Հիշեցնենք, որ բռնության մեղավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչով այսօր հանդես էր եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դաուլը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին Կիևի կենտրոնից դուրս բերել ուժայիններին, իսկ ընդդիմությանը՝ ապահովել ցույցերի խաղաղ ընթացքը:


ԱՄՆ-ն կոչ է արել նաև Ուկրաինայի բանակին չմիջամտել հակամարտությանը, որը պետք է քաղաքական ճանապարհով լուծում գտնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել