Իշխանության շատ ներկայացուցիչներ խոսում են արդարության և վստահության վերականգնման մասին. առաջանում է բնական հարց-հիպոթեզ՝ ուրեմն դրանք կորսվե՞լ են, և քանի որ նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ իշխանության մեջ են, ապա ո՞վ է մեղավոր, եթե ոչ նրանք, իսկ նա, ով մեղավոր է պետք է չզբաղվի այլևս քաղաքականությամբ: Իսկ պարոն Հովհաննես Սահակյանին կարելի է ասել, որ, իրոք, արդարություն բացարձակ առումով չի լինում, ինչպես որ՝ շատ ու շատ այլ բաներ: Դրա համար էլ լրագրողը ոչ թե հարցնում էր, թե «երկրում կա՞ բացարձակ արդարություն», այլ՝ թե «երկրում կա՞ արդարություն»: Եթե այսպիսի հարց է հնչում, ասենք, Շվեդիայի մասին, պատասխանը կհնչի ոչ թե հետևյալ կերպ՝ «որևէ երկիր չկա, որն ունի բացարձակ արդարություն (ինչպես դուք էիք պատասխանում)», այլ՝ «իհարկե կա արդարություն, այն էլ՝ շատ»: Ստացվում է, որ Հայաստանում արդարության մասին հարցին պատասխանելու համար պետք է ստիպված որոնել փիլիսոփայական փաստարկներ, իսկ արդյո՞ք դա խուսանավում չէ՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել