Այսօր որ հայտարարվեց, թե Երեւանում բացվել է «Երեւան Մոլը», բացմանն էլ մասնակցել են բոլոր հնարավոր բաձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանով հանդերձ: Նկարները նայեցի, սովորական առեւտրի կենտրոն է: Հա, գեղեցիկ է, դիզայն-միզայն, շքեղ, էսկալատոր կա, բայց մեկ է, դա ընդամենը առեւտրի կենտրոն է: Իսկ ես լրիվ ուրիշ բան էի պատկերացնում: 
Տարիների առաջ Բուխարեստում էի, ու այնտեղ էլ կա «Բուխարեստ-Մոլ», որտեղ գնացի: Շատ գեղեցիկ շենք էր, շատ օրիգինալ ճարտարապետական լուծումներով, բայց ամենակարեւորը, որ դա ուսանողության, երիտասարդության համար նախատեսված շենք էր: Ներսում բազմաթիվ սրճարաններ կային, սննդի օբյեկտներ, 1000 ձեւի՝ շվեդական խոհանոց, արեւելյան, հունական, արագ սննդի եւ այլն: Ու շատ էժան, ուսանողության համար չափազանց մատչելի գներով: Բուխարեստի ուսանողության մեծ մասը այնտեղ էր սնվում եւ հանգիստն անցկացնում: Երեւանում ոչ մի նման բան չկա: ԲՈՒՀ-երի կողքին ծառերի հաշվին սրճարաններ են սարքում, բարձր գներով, ու վերջ: Իսկ առաջին հնարավորության դեպքում մենակ առեւտրի կենտրոն են սարքում: Ու՞մ համար ու ո՞ւմ զարմացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել