Armnewstv.am-ը գրում է.
Մինուս մեկից մինչև 5` ինչքան հարկ, այդքան գույն: «Սլավմեդ»-ում աշխատանքային առաջին օրն է, բայց մանկաբարձ-գինեկոլոգն արդեն անգիր գիտի` որտեղ ինչ կա: Էլյան հյուրերին նախ կաթնագույն հարկ է ուղեկցում` մինուս մեկում ճառագայթող սարքավորումներն են: Նախագահ Սարգսյանին միանգամից երկու հարստություններն են ցույց տալիս: Առաջինը տոմոգրաֆն է: Այսպիսի սարք ուրիշ ոչ մի կենտրոնում առայժմ չկա: Արտասահմանցի գործընկերն էլ առավելություններն է շեշտում` այս սեղանը 300 կիլոգրամ կշռող մարդու էլ կհետազոտի, ճառագայթները 2 տարեկանին էլ չեն վնասի: Հարևան սենյակում էլ են հպարտանում` ռենտգենի այս սարքն էլ միակն է Հայաստանում: Թվային հետազոտությունը ամեն մանրուք ցույց կտա: Վերջում ոչ թե ռենտգեն նկարի, այլ սկավառակի վրա կանցկացնեն:
Կապույտը վիրաբուժության երանգն է: Վերջին լույսերով, բաց տեսադաշտով: Մյուս վիրահատարանի լույսերն էլ սովորական չեն: Թե հիվանդն ուզի, վիրահատությունը կնկարահանվի: Նարնջագույն հարկում արև է դուրս գալիս: Ծննդատունն է: Առողջապահության նախարարը վստահեցնում է` մասնավոր այս կենտրոնի հնարավորություններից բոլոր խավերը կօգտվեն: Պետպատվեր էլ կլինի:
Հարկից հարկ, նորամուծությունից նորամուծություն` կենտրոնի առավելությունների մասին Նախագահին հիմնադիր տնօրենն է պատմում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



