Lurer.com-ը գրում է.
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Արևմուտքի երկրներն Ուկրաինայի իրադարձությունների գնահատման հարցում թողտվություն են արել արմատականությանն ու ծայրահեղականությանը, ինչը բացասական դեր է խաղացել հակամարտության ծավալման մեջ:
Գերատեսչության հայտարարության մեջ ասված է, որ արևմտյան պետությունների ներկայացուցիչները չէին ցանկանում նկատել բողոքի ակցիաների մասնակիցների կողմից վարչական շենքերի գրավումը, ուժի կիրառումը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, այլ շարունակում էին պնդել, որ բողոքի գործողությունները խաղաղ բնույթ են կրում:
«Այդ դիրքորոշումը, որն, ըստ էության, մոտենում է արմատականությանը եւ ծայրահեղականությանը թողտվություն անելուն, իր բացասական դերն է խաղացել բռնության ծավալման մեջ»,-հայտարարել է պաշտոնական Մինսկը: