Ըստ ԱՎԾ-ի՝ 2014թ. 2013-ի համեմատ տնտեսական աճը 1.8% է։ Ոչ թե 7, ոչ թե 3.5, այլ 1.8։ Եվ սա պաշտոնական թիվ է։ Իմ տվյալներով՝ 1993թ. սա երկրորդ վատագույն ցուցանիշն է վերջին 21 տարիներին։ Ավելի վատ միայն 2009-ի հունվարին էր՝ -0.7%։ Տնտեսության այս ողորմելի վիճակին զուգահեռ ծաղկում է ֆինանսական ոլորտը։ Օրինակ, 2013-ին ՀՀ բանկային համակարգն իր շահույթը 2012-ի համեմատ ավելացրել 65%-ով, դրանից մեկ տարի առաջ այդ թիվը շուրջ 80 տոկոս էր։ 2009-ին, երբ տնտեսության անկումը կազմեց -14.1% (ըստ վարչապետի - 18.5%) բանկերի շահույթի հավելաճը կազմեց 53.5%։ Հիմա ինչ եմ ասում։ Հանկարծ նախագահը վարչապետի հրաժարականը չպահանջի։ Դա որ գնաց, ի՞նչ ենք անելու։ Բայց ինչ-որ մեկը պետք է հրաժարական տա։ Գուշակեք՝ ո՞վ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել