Մենք դարեր շարունակ վախեցել ենք ու պաշտպանվել արտաքին թշնամուց՝ թուրք, պարսիկ, հռոմեացի, ռուս, ազերբառան... բայց այդպես էլ չկարողացանք հասկանալ, որ իրական թշնամին հենց մեր ներսում է... դա էն արժեհամակարգն է, որը մենք ստեղծել ենք, ու որտեղ դաստիարակվում են մեր ապագա սերունդները: Թո՛ղ վատատեսորեն չհնչի, բայց քանի դեռ մենք չենք սովորել գոնե հարգել միմյանց՝ անկախ մեր հայացքներից, կենսակերպից ու իդելաներից, քանի դեռ չենք հանդուրժում միմյանց ներկայությունը, չենք կարողանում համակերպվել նույն հարցի շուրջ տարբեր կարծիքներ լինելու փաստը, տգիտությունը, երեսպաշտությունն ու ռաբիսությունը դարձնում ենք ընդօրինակման առարկա... ներեցե՛ք, բայց մենք դատապարտված ենք հավերժ ստրկության ու ստորաքարշ գոյության... մտածե՛ք այս հարցի շուրջ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/667180933338019?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել