Այս հոդվածում ներկայացված լուսանկարի հեղինակը Գերի Գրոսն է: Գերի Գրոսը ամերիկացի լուսանկարիչ էր, ով մասնագիտացած էր մոդելներին լուսանկարելու մեջ: 1975 թ.-ին նա ստեղծեց լուսանկարների մի շարք, որոնց վիճակված էր դառնալ պատմության ամենահակասական լուսանկարները: Այստեղ ցուցադրված է նկարի միայն մի հատվածը: Ամբողջական նկարը չի հրապարակվում, քանի որ այնտեղ տասնամյա Բրուկ Շիլդզը պատկերված է մերկ վիճակում: Նրա մարմինը պատված է մաշկի համար նախատեսված յուղով, և նա վառ շպար է կրում: Լուսանկարները արվել են աղջկա մոր՝ Թերի Շիլդզի համաձայնությամբ: Իր աղջկա մի քանի մերկ լուսանկարների համար Playboy Press-ը նրան 450 դոլար վճարեց:

1975 թ.-ին Գերին աշխատում էր մի նախագծի վրա, որը կոչվում էր «Կինը երեխայի մեջ»: Նա այդ նախագծի շնորհիվ ցանկանում էր բացահայտել հասունացման տարիքին չհասած աղջիկների կանացիությունը՝ համեմատելով նրանց չափահաս կանանց հետ: Լուսանկարների այս շարքը առաջին անգամ հրապարակվել է Little Women ամսագրում, ապա Sugar and Spice-ում:

Brooke-Shields-By-Gary-Gr-001

1981 թ.-ին Բրուկ Շիլդզը փորձեց կանխարգելել լուսանկարների հետագա տարածումը: Նա դիմեց դատարան՝ փորձելով զրկել Գերիին իր մերկ լուսանկարները տնօրինելու իրավունքից: Դատարանը Գերիի կողմից էր: Բանն այն է, որ Գերի Գրոսի և Բրուկ Շիլդզի մոր միջև պայմանագիր էր ստորագրվել: Դատարանը հստակորեն պարզաբանեց Բրուկին, որ նախապես կնքված պայմանագրի դրույթները թույլ չեն տալիս Բրուկին լուսանկարների շարքի օգտագործման հետ կապված որոշումներ կայացնել: Չբավարարվելով նման պարզաբանումներով՝ Բրուկը դիմեց վերաքննիչ դատարան, սակայն այստեղ ևս հաջողության չհասավ: Բոլորը միաձայն պնդում էին, որ Բրուկն իրավասու չէ չեղյալ համարել պայմանագիրը և ինքնուրույն տնօրինել լուսանկարները: Բրուկը պնդում էր, որ այդ լուսանկարների պատճառով ինքը սթրեսի էր ենթարկվում, սակայն այս խոսքերն առանձնապես արժանահավատ չէին թվում, քանի որ նա իր կյանքի այդ շրջանում նկարահանվում էր էրոտիկ կինոնկարներում: Դատարանի դիրքորոշումն այն էր, որ Գրոսի նկարած լուսանկարները պոռնոգրաֆիկ բնույթի չէին: Դատարանի վճիռը հօգուտ Գրոսի էր, սակայն դատավարության երկու տարիների ընթացքում Գրոսը մարդկանց աչքում վարկաբեկվել էր:

Թեպետ Բրուկին չհաջողվեց տիրանալ իր նկարների հեղինակային իրավունքին, այնուամենայնիվ, հայտնվեց մեկը, ում հաջողվեց համոզել Գերի Գրոսին իրեն վաճառել նկարների հեղինակային իրավունքը: 1992 թ.-ին ամերիկացի նկարիչ Ռիչարդ Փրինսը, ով հայտնի է իր վերարտադրություններով, Գրոսից գնեց նկարների հեղինակային իրավունքը: Նա վերափոխեց Բրուկի մերկ նկարները: Նկարներից մեկն անվանվեց «Ոգեղեն Ամերիկա»: 1999 թ.-ին «Ոգեղեն Ամերիկան» վաճառվեց 151.000 դոլարով: 3 տարի առաջ այն հեռացվեց Լոնդոնի Թեյթ պատկերասրահից: Գերի Գրոսը հիասթափված էր, երբ իմացավ, որ նկարը հանվել էր Թեյթ պատկերասրահից, սակայն նա զարմացած չէր պատկերասրահի ղեկավարության այս որոշումից: Չէ՞ որ լուսանկարը սուր քննադատության էր արժանացել ստեղծման առաջին իսկ օրվանից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել