рецепты кофе

Տնային պայմաններում ամենևին էլ անհնար չէ համեղ սուրճ պատրաստել: Կապ չունի, թե ինչ սարքավորում եք Դուք օգտագործում, պետք է հաշվի առնել հիմնական նրբությունները, որոնք ազդում են սուրճի համի և բուրմունքի վրա:

Գաղտնիք №1: Աղացվածք
черный кофе

Կախված պատրաստման եղանակից՝ Ձեզ պետք կգա տարբեր չափերի աղացած սուրճ: Էսպրեսո սուրճի մեքենայի համար այն պետք է մանր լինի, քանի որ սուրճի պատրաստումը տևում է միայն 18-23 վայրկյան, իսկ ֆրենչ-պրեսի համար պետք է խոշորը վերցնել, քանի որ սուրճը մոտ 4 րոպե «շփման» մեջ է լինում ջրի հետ:

Գաղտնիք №2: Ջուր
кофе варю

Փորձեք օգտագործել զտված կամ աղբյուրի ջուր: Ջրի որակը շատ մեծ ազդեցություն ունի սուրճի վերջնական համի վրա:

Գաղտնիք №3: Համամասնություններ
черный кофе

Պահպանեք սուրճի և ջրի ճիշտ համամասնությունը: Օրինակ՝ ֆրենչ-պրեսի համար հարկավոր է 10գր աղացած սուրճ՝ 180 մլ ջրի համար:

Գաղտնիք №4: Ջրի ջերմաստիճան
черный кофе

90-96 աստիճան եռացված ջուրը իդեալական է սուրճից ամբողջական համային և երանգային բազմազանությունը ստանալու համար:

Գաղտնիք №5: Սուրճի թարմություն
кофе

Հիանալի սուրճ կարելի է ստանալ միայն թարմ սուրճի հատիկներից: Պահեք սուրճը ոչ թափանցիկ տարայում և բացած փաթեթը փորձեք օգտագործել մեկ շաբաթվա ընթացքում: Այդ ոչ խորամանկ հնարքները Ձեզ հնարավորություն կտան միշտ վայելել սուրճի հագեցված համը:

Գաղտնիք №6: Սպասք
кофе варю

Սրճեփով սուրճի պատրաստումը ամենատարածված տարբերակն է, բայց նրա թերությունն այն է, որ ջուրը եռացվում է: Ավելի հեշտ է սուրճ եփել ֆրենչ-պրեսում՝ այդ ճանապարհով ստանալով ավելի հարուստ և ճիշտ համ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել