1in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է «Ոսկե գնդակ»-ի վերջին 3 հավակնորդների մասին: Մասնագետն անդրադարձել է Քրիշտիանու Ռոնալդուին, Լիոնել Մեսսիին ու Ֆրանկ Ռիբերիին:
«Նրանք 3 ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են, ովքեր հրաշալի որակներ ունեն: Նախորդ 4 տարիներին Մեսսին ստանում էր «Ոսկե գնդակ»-ը: Նա տաղանդ է և, իհարկե, հավասար է Մարադոնայի ու Պելեի մակարդակին:
Անհավանական խաղ է ցուցադրում նաև Քրիշտիանու Ռոնալդուն: Նա լավ է պատրաստված ֆիզիկապես և միշտ վտանգ է ներկայացնում հակառակորդի համար:
Վերջին 2 տարիներին Ֆրանկ Ռիբերին «Բավարիա»-ում իսկական թիմային խաղացողի է վերածվել: Նա ահռելի տաղանդ ունի, բայց, հնարավոր է, այնքան հզոր չէ, որքան Մեսսին ու Ռոնալդուն»,- հայտարարել է Հայնկեսը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/sport_ssfootball_252451.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել