Lragir.am-ը գրում է.

Վիկիպեդիան պատրաստվում է 1000 հատորանոց հանրագիտարան թողարկել, որը կընդգրկի ավելի քան 1 միլիոն էջ, տեղեկացնում է The Guardian-ը: 1000 հատորներում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած կլինի 1200 էջից, ընդգրկված է լինելու ավելի քան 4 միլիոն հոդված:

«Մենք գիտենք, որ Վիկիպեդիան հսկայական է: Միայն անգլերեն տարբերակը բաղկացած է 4 միլիոն հոդվածից: Սակայն կարո՞ղ եք պատկերացնել, թե ամբողջ Վիկիպեդիան որքան մեծ է: Կարծում ենք, որ Վիկիպեդիայի չափը լավագույնս ցույց տալու համար այն թղթին հանձնելն է գրքի տեսքով: Հանրագիտարանի տպագիր տարբերակը ռեկորդային չափի աշխատանք է լինելու: Հրատարակումը նպատակ ունի նաև պատվել անհամար կամավորներին, ովքեր կերտել են գիտելիքի այս հիանալի գանձարանը մոտ 10 տարում»,-նշել են PediaPress հրատարակչատան ներկայացուցիչները:

Հատորները, որոնց ընդհանուր բարձրությունը կկազմի 10 մետր, ցուցադրվելու է այս տարվա օգոստոսին Լոնդոնում կայանալիք Վիկիմանիա համաժողովին:

Անհրաժեշտ գումար հավաքելու դեպքում հատորները համաշխարհային շրջագայության են տարվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել