Panorama.am-ը գրում է.
Գազի կալորիականության և որակի հետ կապված խնդիրներ եղել են նաև 2000-ականներին, սակայն դրանք այն ժամանակ լուծվել են: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը` անդրադառնալով Հայաստան ներկրվող գազի կալորիականության և որակի հետ կապված մտահոգություններին, որոնք առաջացել են հանրության շրջանում:
Ըստ փոխնախարարի` այն ժամանակ առաջացած խնդիրները լուծում են ստացել տնտեսվարողների ջանքերով: Մասնավորապես, տնտեսվարողների նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ստեղծվել է լաբորատորիա, որտեղ էլ կատարվել են համապատասխան չափումներ:
Լ.Շահվերդյանի խոսքերով` եթե հիմա էլ նմանատիպ լաբորատորիա ստեղծվի, ապա խոսակցությունները կվերանան:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կստուգի հանրությանը մատուցվող գազի կալորիականության մակարդակը:
Հարցին, թե արդյոք ստեղծվելիք հանձնաժողովը անաչառ ուսումնասիրություններ կկատարի, Լ.Շահվերդյանը նշեց, որ այդ հանձնաժողովում ընդգրկվելու են մասնագետներ, գիտնականներ, այլ ոչ թե չինովնիկներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



