Յանուկովիչը որ կենդանի դիակ ա, էդ արդեն փաստ ա, բայց որ ինքը իր սեփական ձեռքով չի իրականացնում էդ սպանդը, էդ էլ ա փաստ: Էլի ասում են` «ոստիկանները հրաման են կատարում»: Ի՞նչ հրամանի մասին ա խոսքը: Մարդ ի՞նչ կարգի քֆուր պիտի լինի, որ նման հրամաններ իրականացնի, էն էլ բացահայտ կերպով: Ասում են` «էդ Ռուսաստանից բերված սնայպերներ են, տեղայինները նման քայլերի չեն դիմում»: Լավ, ասենք իրոք Ռուսաստանից բերված հատուկ ջոկատներ են, լավ, բա տեղային ջոկատները էդքան անասո՞ւն են, որ կողքից հետևում են էդ սպանդին: Պարզ չի, որ նման բան չի կարա լինի, ու եթե այդտեղ օտար ջոկատներ էլ կան, ապա, միևնույնն ա, օպերացիան համատեղ ա իրականացվում...
Հիմա ի՞նչ: Պիտի վերջում մենակ Յանուկովիչին դատե՞ն, իսկ մնացածին արդարացնեն որպես հրաման կատարողնե՞ր: Ու էդ արդարություն ա կոչվելո՞ւ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202748353817190?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել