Բացում են ռուսակուլները։ Ասում են, թե Մարտի մեկի ու Մայդանի մեջ նմանություն չկա։ Ու դրանից մի միտք առաջ էլ ասում էին, որ Արաբական գարունն ու Մարտի մեկը թոփ տաս նմանություններն ունեն։
Բացում են նաև նրանով, որ նրանցից ոմանք հույսները կապել էին մուսուլմանական աշխարհի հաղթանակների ազդեցությունը ՀՀ բերելով, բայց հիմա ուկրաինացի ժողովրդի ազատագրումը ռուսական հատուկ ծառայություններից անվանում են ֆաշիզմ կամ վերաբերվում բացասաբար։ Դրան էլ գումարում ենք, որ ոչ մի կերպ ոչ թե չեն կապում ՀՀ իրավիճակի հետ, այլ նաև մերժում են որևէ ազդեցություն ՀՀ վրա ու ստանում ենք ռուսատենչի այդ վառ կերպար։ Դե արի ու մի ղժժա սրանց վրա։
Չնայած սրանց հակառակն էլ կա, որ ոմանք այնքան են ոգևորվել, կարծես թե Հայաստանի ժողովուրդն է ազատագրվում բոլշևիկներից ու բռնապետիկներից։ Ու մտածում են, թե հենց Մայդանը հաղթեց` կհաղթի նաև Հայաստանը։ Սա չի բացում, այլ նմանվում է վերևում բացողներին, ինչը որոշ առումով կարող է հետագայում հիսաթափության ու հուսալքության հիմք դառնալ, եթե գործողություններ չիրականացվեն։
Չնայած` անհարկի է այդքան ոգևորվածությունը, այնուամենայնիվ, կարելի է փորձ անել` դրա ազդեցությունից հետագայում ազատագրման հիմք ստանալու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել