
Լոսանջելոսաբնակ 28-ամյա ամերիկացի արվեստագետ Ալեքսա Մինդը հետաքրքիր նախագիծ է իրականացել` գեղանկարչության մեջ օգտագործելով, բառիս բուն իմաստով, իրական մարդկանց: Նկարչուհին նկարում է հենց մարդու մարմնի վրա: Մինդը 3D պատկերից այսպիսով ստանում է 2D պատկեր: Նախագիծը գեղանկարչության, լուսանկարչության, դերասանության ու ինստոլացիայի միախառնում է:
Ընդհանուր առմամբ, գեղանկարչուհին օգտագործում է մարդկային մարմինն ու դրա վրա ստեղծագործում՝ ինչպես կտավի վրա:
Նրա աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի, Վաշինգթոնի, Ցյուրիխի ու Լոնդոնի պատկերասրահներում: Թերևս բոլորը տեսել են Gotye-ի տեսահոլովակը, որտեղ նա ներկված է: Այդ աշխատանքը կատարել է հենց այս գեղանկարչուհին:












Արվեստագետի մեկ այլ նախագծում իր «մարդկային» արվեստի գործերի ֆոնի համար օգտագործելով կաթն ու դրա մեջ լուծված ներկերը նա հետաքրքիր աբստրակտ լուծումներ է ստանում իր աշխատանքներում:








