Ինֆարկտի 7 նախանշաններըAroxj.am-ը գրում է.

Կա՞ն արդյոք նախանշաններ, որոնք մեզ նախապես  զգուշացնում են մոտեցող վտանգի մասին: Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո գիտնականները պարզել են, թե ինչ ազդակներ կարող է սիրտն ուղարկել մեզ ինֆարկտից մի քանի ամիս կամ  նույնիսկ 1 տարի առաջ: Սրտաբանները նշում են, որ սիրտը սնվում է իր  զարկերակների միջոցով և համարվում է ամենամեծ մկանը և երբ այդ մկանը խնդիրներ է ունենում, դրանք  անդրադառնում են  մյուս օրգանների վրա: Գոյություն ունեցող 7 նախանշանները  հուշում են, որ հետազոտման կարիք ունեք: Եթե դրանցից երկուսը  միաժամանակ նկատել եք, ապա դա նշանակում է, որ անհապաղ պետք է դիմեք մասնագետի և հետազոտվեք:

Յոթ նախանշաններն են՝

  1. Սեռական ֆունկցիայի խանգարում
  2. Շնչառության կանգ քնած ժամանակ և յուրաքանչյուր խնդիր, որ կապված է շնչառական համակարգի հետ
  3. Լինդերի այտուցվածություն, ցավ և արյունահոսություն
  4. Ոտքերի այտուցվածություն
  5. Սրտի առիթմիա
  6. Ցավ ուսերի և կրծքի շրջանում
  7. Շնչելու ժամանակ բարդություններ կամ հևոց

Բացի այդ նախաինֆարկտային  վիճակում մարդու մոտ առաջանում է խիստ լարվածություն, դեպրեսիա և մոտակա մահվան զգացողություն: Ուղեկցվող ցավերը հատկապես սաստկանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Դրանք դրանք կարող են լինել ծակող, կտրող և բութ: Հետզհետե ցավերը ավելի հաճախ եկ կրկնվում և տևողությունը երկարում է մինչև 30 րոպե: Նման ախտանիշների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել