Times.am-ը գրում է.

Օրերս «Օրանժ Արմենիա» ընկերությունը շրջանառության մեջ է դրել գովազդ, որում նա պնդում է, որ նա առաջինն է, որ ճանաչել է իր բաժանորդին անունով, այլ ոչ թե համարով:

Times.am-ը «Viva Cell MTS» ընկերության հասարակության հետ կապերի բաժնից հարցրեց, թե արդյոք մինչև Orange-ի շուկա մուտք գործելը իրենց ընկերությունը բաժանորդներին առաջարկո՞ւմ էր անհատականացված ծառայություններ: Ճի՞շտ է արդյոք Օրանժի այն պնդումը, որ նրանք առաջինն են առաջարկել նման ծառայություններ»: Ի պատասխան մեր հարցմանը, «Viva Cell MTS»-ը ներկայացրեց իր պաշտոնական դիրքորոշումը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

««Օրանժ Արմենիա» ընկերության գովազդում ներկայացված տեղեկատվությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

Դեռևս 2007թ-ին, այսինքն «Օրանժ Արմենիա» ընկերության ի հայտ գալուց շուրջ երկու տարի առաջ, իրավական ակտերով ամրագրվել էր բջջային կապի անվանական բաժանորդագրությունների պահանջը: Այդուհանդերձ, մեր կարծիքով, պայմանագրային կողմի անձնագրային տվյալները ճանաչելը բավարար չէ մատուցվող ծառայությունն անհատականացված համարելու համար: Ծառայությունն անհատականացված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ այն համապատասխանում է սպառողի կարիքներին:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը միշտ՝ իր գործունեության առաջին իսկ օրվանից, առաջնային է համարել բաժանորդի կարիքների ճանաչումը և դրանց բավարարումը: Շատերը կհիշեն, որ իր գործունեության առաջին տարիներին, առաջարկելով անվանական հետվճարային բաժանորդագրություն, «ՎիվաՍել»-ն առաջարկում էր նաև կանխավճարային բաժանորդագրություն, որի համար չէր պահանջում բաժանորդի անձնագրի պատճենը: Հենց այդ մոտեցումն էր պահանջում բաժանորդը, և մենք հպարտ ենք, որ արձագանքելով բաժանորդի պահանջին կարողացանք հեղաշրջել ոլորտը և բջջային կապի ծառայությունները մատչելի դարձնել յուրաքանչուրի համար, անգամ հեռավոր գյուղերում, որտեղ անձնագրերի պատճենահանումը տեխնիկապես անհնարին էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել