1in.am-ը գրում է.
Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է բռնությունն ընդդեմ ուկրաինացի ժողովրդի: Այս մասին հայտնում է Censor.net-ը:
«Ուկրաինացի ժողովրդի դեմ իշխանությունների կողմից ֆինանսավորված ու կազմակերպված բռնությունը նողկալի է: Այն պահանջում է արագ դատապարտում և պետք է անհապաղ ավարտվի»,-ասել է նա: Մենենդեսն այդ ողբերգության պատասխանատվությունը դրել է նախագահ Յանուկովիչի վրա, որը ձախողել է մարդկանց լեգիտիմ ժողովրդավարական ձգտումները բավարարելու բոլոր հնարավորությունները:
«Նախագահի և նրա կառավարության գործողությունները ցավալի են, և ժամանակն է ուկրաինական կառավարության դեմ պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների կոպիտ խախտման համար: Ես սպասում եմ, որ վարչակազմը Կոնգրեսի աջակցությամբ արագ կգործի այդ ծայրահեղ իրավիճակում»,- ասվում է հայտարարության մեջ:



