Ցիզնան չինական քաղաքի բնակչուհին առաջին անգամ դպրոց է գնացել 102 տարեկանում: Մա Սյուսիան անունով չինուհին ողջ կյանքի ընթացքում երազում էր դպրոց հաճախելու մասին, սակայն 13 տարեկանում ստիպված է եղել սկսել աշխատել, իսկ 18 տարեկանում ամուսնացել է:

Մաին դպրոց հաճախելու հնարավորություն է տվել ուսումնական հաստատություններից մեկը, որն իմացել էր տարեց կնոջ երազանքի մասին նրա՝ թերթերից մեկին տված հարցազրույցից հետո: Շնորհիվ դրան, 102-ամյա չինուհին մեկ օր աշակերտուհի է դարձել: Դասերին ավելի լավ լսելու համար կինը լսողական ապարատ է օգտագործել, իսկ գրքերը կարդալու համար՝ խոշորացույց:

Ինչպես նշում է հրատարակությունը, Մա Սյուսիանը ինը երեխա է ունեցել, և նրանց մեծամասնությունը բարձրագույն կրթություն է ստացել: Կնոջ որդին՝ 58-ամյա Ի Ֆենսինը, պատմել է, որ իրենց մայրը ժամանակին ստիպված վաճառել է իր թանկարժեք զարդերը՝ երեխաներին կրթություն տալու համար: Դպրոցում անցկացրած մեկ օրից հետո Մա Սյուսիանը շնորհակալություն հայտնեց ուսուցչուհին և համադասարանցիներին և խոստացավ ջանասիրաբար սովորել: Որդու խոսքերով, նրա մայրիկի ամենամեծ երազանքը դպրոց հաճախելն էր:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել