➀ Եթե միձվանի երկվորյակ կանայք ամուսնանան միձվանի երկվորյակ տղամարդկանց հետ և երեխաներ ունենան, ապա նրանց երեխաները գենետիկորեն քույր ու եղբայր կլինեն:

➁ Մի անգամ Անդրե Հսկան հյուրանոցի բարում 127 շիշ գարեջուր էր խմել ու, հյուրանոցի ընդունարանում կորցնելով գիտակցությունը, քնել: Նրա հսկայական չափերի պատճառով նրան ոչ ոք չի կարողանում տեղափոխել այդտեղից, մինչև որ նա չի արթնանում:
➂ Արական սեռի բոլոր այն հարավկորեացիները, ովքեր ոսկե մեդալ են հաղթում օլիմպիական խաղերում, ազատվում են երկու տարի պարտադիր զինվորական ծառայությունից:

➃ Մայքլ Ջեքսոնի հայտնի «լուսնային քայլքն» իրականում նրանից առվազն 50 տարի առաջ է կատարվել է՝ Ջեյմս Բրաունի, Դեյվիդ Բոուիի, Դիք Վան Դայքի և Քեբ Քոլուեյի կողմից:

➄ Տիեզերագնաց Փիթ Քոնրադի Լուսնի վրա արտասանած առաջին բառերը ասվել են հաղթելու համար 500 դոլար գրազը և ապացուցելու, որ տիեզերագնացին նախապես հատուկ չեն ասել, թե ինչ պետք է ասել սանդուղքներից Լուսնի վրա ոտք դնելիս («Օհ, փափուկ ու թույլ է»)

➅ Միչիգանի Կալամազու համալսարանում բոլոր ուսանողների վարձը վճարում է մի անանուն բարերար:
➆ Միացյալ Արաբական Էմիրությունները Միսսուրիի Ջոպլին բնակավայրի ավագ դպրոցի բոլոր աշակերտներին նոթբուք-համակարգիչներ է նվիրել այն բանից հետո, երբ քաղաքը կործանվել էր տորնադոյի կողմից:
➇ 2010թ.-ին Շվեյցարիայի ուսուցիչների միջին աշխատավարձը տարեկան կազմում էր 112.000 դոլար:

➈ Ամեն տարի Լուի Վիտոնը այրում է ապրանքանիշի չվաճառված բոլոր պայուսակները:

➉ Աշխարհի ամենաբարձր ծառի` հիպերիոնի տեղը գաղտնի է պահվում բոլորի համար, բացի մի քանի գիտնականների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



