Tert.am-ը գրում է.
Եվրամիության Արևելյան գործընկերության ի սկզբանե սխալ քաղաքականության պատճառով է, որ ԱԼԳ վեց երկրներում և Ուկրաինայում նման իրավիճակ եղավ. երբ հաշվի չառնվեցին մի շարք շահեր, և երկրները բաժանվեցին «Արևմտյան և Արևելյան բարիկադների», այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում Ուկրաինային:
«Երբ ընտրության խնդիր էր դնում, երբ ԵՄ դիտարկվեց որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ»,- ասաց հանրապետական պատգամավորը՝ նշելով, որ ինքն այս մասին նոր չէ, որ ասում է, այս մասին ասել է նախորդ տարի՝ Վիլնյուսի գագաթաժողովից մեկ օր առաջ: Այսինքն՝ խոսքը այսպես կոչված «կա՛մ, կա՛մ»-ի ընտրության մասին է:
Վերջերս ներկայացված այսպես կոչված «եվրոպական փաթեթը», ըստ Արտակ Զաքարյանի, լավագույն վկայությունն է, որ ԵՄ-ն ինքը գիտակցում է և այս փաստաթղթով փորձել է վերախմբագրել, վերաարժևորել իր մոտեցումները:
Արտակ Զաքարյանը հավելեց, որ ցավում են Ուկրաինայի իրադարձությունների համար, որոնք, ըստ նրա, դուրս է եկել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության վերահսկողությունից։ Այնուամենայնիվ, վերջին քաղաքական զարգացումները իշխանություն-ընդդիմության ձեռք բերած համաձայնությունների շրջանակում որոշակի հույսեր են ներշնչում՝ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման տեսակետից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



