1in.am-ը գրում է.

Այսօր հայտնի հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը նշում է իր ծննդյան 34-րդ տարեդարձը:

Աբրահամը ծնվել է Երևանում` 1980 թվականի փետրվարի 20-ին: 1995-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա: 

Սիրողական ռինգում Արթուրը երեք անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը` 1999-2003 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակ նա չէր մասնակցում միջազգային մրցաշարերում:

2003 թվականից Աբրահամը հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում, որի շրջանակներում իր առաջին հանդիպմանը տեխնիկական նոկաուտի էր ենթարկել մրցակցին` Ֆրանկ Կարի Ռոտին:

Աշխարհի չեմպիոնի իր առաջին տիտղոսը Աբրահամը նվաճել է 2005 թվականին` նոկաուտի ենթարկելով Կինգսլի Իկեեին և նվաճելով միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոնական գոտին: 10 անգամ նա հաջողությամբ պաշտպանել է գոտին, ապա տեղափոխվել երկրորդ միջին քաշային կարգ` Super Six մրցաշարին մասնակցելու համար:

2012-ի օգոստոսին Աբրահամը նվաճել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը` զրկելով գոտուց Ռոբերտ Շտիգլիցին, այնուհետև հաջողությամբ պաշտպանել է այն Մեդի Բուդալայի դեմ մենամարտում: Սակայն 2013 թվականի մարտին Շտիգլիցը վերադարձնում է չեմպիոնական գոտին:

Ներկայումս Արթուրը նախապատրաստվում է Շտիգլիցի դեմ երրորդ մենամարտին, որը կկայանա Մագդեբուրգում` մարտի 1-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել