Չէ, ես չեմ ուզում, որ Վահեին սպանող գազանները հիմա գնդակահարվեն, կամ զգան այն ցավը, որ իրենք են պատճառել նահատակված երիտասարդին: Ես նրանց համար ուզում եմ ավելի սադիստական պատիժ: Թող նրանք ապրեն, ապրեն շատ երկար, անազատության մեջ, ԲԱՅՑ պատին լինի Վահե Ավետյանի որբացած երեխաների նկարը և եթե ունեն, ապա իրավունք չունենան տեսնել իրենց սեփական երեխաներին: Որ ամեն լույսը բացվելիս հիշեն, որ էդ մանուկներին աչքերն այլևս չեն փայլի հորը գրկելիս իրե´նց պատճառով: Որ հիշեն, Ավետյանին կյանքից զրկելով, նրան չէ՝ ընտանիքին են դատապարտել տառապանքի: Որ դժբախտացել է մի երիրտասարդ կին, որ մի մոր սգավոր դարձրին, մի ընտանիք դատարկվեց, ինչու՞… ընդամենը սպորտային համազգեստով ռեստորան գալու համա՞ր…..
Հասկանում եմ, ոչ մի նորմալ մարդ էլ չի հանդուրժի անվայել պահվածքը, բայց երբ «ախռանյակը» իրեն թույլ է տալիս ուժային կառույցի՝ ոստիկանության ֆունկցիա իրականացնել, դա արդեն չափից դուրս է, նրանք իրենց այդ քայլով ցույց տվեցին, որ համոզված են, իրենք, այլ ոչ թե պետական կառույցներն են հարց լուծում: Արդ մարդանմանների հանդեպ արգահատանքի զգացումս ավելի մեծացավ, երբ տեսա, որ այդ նույն բորենիներ այդքան խեղճացած էին իսկական ոստիկանների կողքին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/431743453515604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել