Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի Գերագույն ռադայում տարհանում է սկսվել, աշխատակիցները լքում են շենքը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«Բոլորին շտապ տարհանում է հայտարարված»,-լրագրողներին ասել է պատգամավոր Վլադիմիր Լիտվինը:

Ներկայում «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման ոչ մեծ խումբ մարտիկներ Ինստիտուտսկայա փողոցում ցուցարարներին Օկտյաբրսկի պալատից հետ են մղել դեպի Անկախության հրապարակ:

Այժմ Ինստիտուտսկայա փողոցում հավաքվել է շուրջ 3 հազար ցուցարար: «Բերկուտը» հետ է քաշվել դեպի Օլգինսկայա փողոց և շարունակում է օգտագործել արցունքաբեր գազի նռնակներ:

Փետրվարի 20-ին Երևանի ժամանակով ժամը 11:00-ին ցուցարարները կազմակերպված շարասյուներով հարձակում են ծավալել և գրավել Օկտյաբրսկի պալատը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ թունավոր նյութ է կիրառվել:

«Տեղեկատվություն կա ոստիկանության աշխատողների դեմ թունավոր նյութի կիրառման մասին: Թե ինչ թունավոր նյութ է դա, առայժմ պարզվում է»,-տեղական հեռուստատեսության եթերում հայտնել է հանրապետության ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Սերգեյ Բուռլակովը:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելափակել են երթևեկությունը Կիևի կենտրոնական փողոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել