Մայաների կանխագուշակած աշխարհի վերջից հետո մենք դեռ ողջ ենք, սակայն պատրաստ եղեք` աշխարհի վերջը նորից է գալիս…

Այս անգամ ապոկալիպսիսը կանխագուշակվել է վիկինգների կողմից: Ըստ նորվեգական առասպելաբանության՝ մոլորակը կճեղքվի ու կբացվի, և դժոխքում բնակվողները լույսաշխարհ դուրս կգան այս տարվա փետրվարի 22-ին` շաբաթ օրը:

Համաձայն Վիկինգների` Ռագնարոկը իրադարձությունների շարք է, որը ներառում է վերջնական կանխագուշակված ճակատամարտը, որի արդյունքում մի շարք գլխավոր աստվածներ կկործանվեն, տեղի կունենան բազմաթիվ բնական աղետներ ու աշխարհը կանցնի ջրի տակ:

Apocalypse now: People in York dress as Vikings as part of the Jorvik Viking Festival. It comes as the Viking community prepare for the Norse apocalypse called Ragnarok this Saturday, in which the Earth is predicted to split open and gods will battle for supremacy.

Յորքում մարդիկ հագնվել են վիկինգների նման՝ վիկինգնեերի Ջորվիկ փառատոնին մասնակցելու համար, որը այս շաբաթ օրը սպասվելիք Ռագնարոկին նախապատրաստությունն է:

Doom: The final battle of the gods, otherwise known as Ragnarok, signals the end of the world. Vikings believe the apocalypse will begin on Saturday.

Աստվածների վերջին ճակատամարտը, աշխարհի վերջին օրերի սկիզբը: Վիկինգները հավատացած են, որ ապոկալիպսիսը կսկսվի շաբաթ օրը: 

Կանխագուշակվում է նաև, որ կապանքներից կազատվի նաև Ֆենրիր գայլը, Ջորմունգանդ օձը դուրս կգա ծովից և անդրաշխարհի վիշապը դուրս կգա Երկրի երես՝ մարտնչելու Վալհալլայի հերոսների հետ, ովքեր դրախտից իջնում են նրանց դեմ պայքարելու:

Լեգենդի համաձայն՝ կլսվի փողի ձայն, որը Օդին աստծու որդիներին ու հերոսներին կկանչի մարտադաշտ, մինչև Օդինն ու այլ «ստեղծող աստվածներ» կսպանվեն Ֆենրիրի կողմից:

Վիկինգները հավատացած են, որ Ռագնարոկին կնախորդի «ձմեռների ձմեռը», երբ երեք սառնաշունչ ձմեռ կհաջորդեն մեկը մյուսին՝ առանց դրանք միմյանցից բաժանող ամառների:

Ամբողջ բարոյականությունը կանհետանա ու մարտեր կբռնկվեն ամբողջ աշխարհով մեկ՝ ազդարարելով աշխարհի վերջի սկիզբը:

Սկոլ գայլը դրանից հետո կուլ կտա Արեգակը, իսկ նրա եղբայր Հատին կուտի Լուսինը, աստղերը կսկսեն թափվել Երկրի վրա ու մեծ երկրաշարժեր տեղի կունենան:

Եթե շաբաթը հենց այդ օրն է, ապա աշխարհը այլ վայր կդառնա, որտեղ կապրեն կենդանի մնացած աստվածները ու կենդանի մնացած միայն երկու մարդ, իսկ երկիրը կխորտակվի ծովի մեջ՝ ճանապարհ բացելով նոր` անսպառ ռեսուրսներով ուտոպիական աշխարհի:

Լեգենդի մեկ այլ մասի համաձայն՝ Ջորմունգանդ օձն ինքն իրեն իր պոչից ազատ կարձակի ու դուրս կգա օվկիանոսից, ինչն ըստ որոշ հավատացյալների, արդեն իսկ իրականացել է, երբ նախորդ տարի երկու հսկայական ձկներ նետվել էին Կալիֆորնիայի ափ:

Ռագնարոկը, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Աստվածների ճակատագիրը կամ մթնշաղը» կամ «Աստվածների վերջնական ճակատագիրը», հիմնված է 13-րդ դարում Սնորրի Ստուրլուսոնի կողմից գրված բանաստեղծության հիման  վրա:

Ժամանակակից վիկինգ մարտիկներն արդեն սկսել են նախապատրաստվել ապոկալիպսիսին՝ Ջորվիկ փառատոնը նշելու համար հավաքվելով Միացյալ Թագավորության Յորք քաղաքում:

Փառատոնի վերջին օրը` շաբաթ՝ փետրվարի 22-ին, մոտ 300 մարտիկ քայլերթ կկազմակերպի դեպի քաղաքի կենտրոն, մինչև կանխատեսվող մարտի սկիզբը:

Ջորվիկ վիկինգների կենտրոնը կանխագուշակում է փետրվարի 22-ը, քանի որ դա Ջոլաբլոտ տոնի վերջին օրն է:

Ջոլաբլոտը ավանդաբար ազդարարում է ձմռան ավարտը:

Եթե շաբաթ օրը ոչինչ էլ տեղի չունենա, ապա Ռագնարոկը կանցնի աշխարհի վերջի մասին ազդարարող հարյուրավոր այլ ձախողված կանխագուշակությունների շարքը, ինչպես 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին մայաների ապոկալիպսիսը:

Լուսանկարներ Յորքում կայացող վիկինգների փառատոնից:

Apocalypse: Vikings believe Norse mythology claiming the end of the world will strike this Saturday.







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել