Lragir.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել ընդդիմությանը չպայմանավորվել իշխանության հետ, տեղեկացնում է Բատկիվշինա կուսակցության կայքը:
«Այժմ յուրաքանչյուր զոհված մարդու համար Յանուկովիչն անձնական բարոյական պատասխանատվություն է կրում, իսկ ժամանակի ընթացքում նաև քրեական պատասխանատվության է ենթարկվելու: Մարդկանց մահվան պատճառը ոչ միայն Յանուկովիչի այլասերված հավակնություններն են, այլ նաև բռնապետության հետ անհեռանկար բանակցությունները, որոնք չեն եղել և չեն կարող արդյունավետ լինել: Բանակցությունների գործընթացում Յանուկովիչը երբեք դեմոկրատ չի դարձել, այլ պարզապես ժամանակ է շահում ամրապնդվելու համար, որպեսզի հետո ավելի շատ արյուն թափի»,- բանտից գրել է Տիմոշենկոն:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/95198
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



