Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը թարմացրել է Կիևի կենտրոնում բախումների հետևանքով մահացածների և վիրավորների մասին տեղեկությունները, գրում է lenta.ru-ն:

Ընդհանուր առմամբ, նախարարության տեղեկություններով՝ անկարգությունների սկզբից ի վեր մահացել է 28 մարդ, 445 վիրավոր օգնության համար դիմել է բուժհաստատություններ: Հիվանդանոցներում է գտնվում 287 մարդ: Վիճակագրությունը փետրվարի 20-ի առավոտյան ժամը 6։00-ի դրությամբ է, նախարարությունում տվյալները սկսել են հավաքել փետրվարի 18-ի առավոտից, երբ Կիևում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ, սկսվեցին ցուցարարների և իրավապահների միջև բախումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել