1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը և Կանադան Եվրամիության հետ մտադիր են աշխատել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով հավելյալ միջոցառումների վրա՝ ներառյալ բռնության մեջ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հայտարարությունը:
Համատեղ հայտարարության մեջ առաջնորդները դատապարտել են արյունահեղությունը և Ուկրաինայի կառավարությանը պատասխանատու համարել բնակչության պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիների խոսքի ազատության իրավունքի ապահովման առումով:
Օբաման և Հարփերը անդրադարձել են նաև Ուկրաինայի կառավարության և ընդդիմության միջև հրադադարին: Նրանց խոսքերով՝ իրենք կողջունեն այդ քայլը, եթե խոսքին հետևի գործը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_252361.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



