1in.am-ը գրում է.
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի կառավարության 20 պաշտոնատար անձանց դեմ, ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, մեղավոր են բնակչության էսկալացիայի և մարդու իրավունքների խախտման մեջ: Ինչպես չորեքշաբթի օրը հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ այդ անձանց մուտքն ԱՄՆ տարածք արգելված է, նրանք զրկված են նաև ԱՄՆ այցագիր ստանալու հնարավորությունից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Այդ որոշումն ընդունվել է էմիգրացիայի մասին օրենքի հիման վրա, որը թույլ է տալիս նման քայլեր ձեռնարկել՝ ելնելով արտաքին քաղաքական նկատառումներից»,- հստակեցրել է ամերիկացի դիվանագետը:
Նրա խոսքով՝ «այդ մարդիկ ներկայացնում են իշխանական կառույցների ամբողջ շղթան, ովքեր, մեր կարծիքով, ուժ կիրառելու հրաման են տվել երեքշաբթի օրը Մայդանում հավաքվածների դեմ»:
«Նրանք են պատասխանատվություն կրում այն բանի համար, ինչ տեղի է ունեցել Կիևում երեքշաբթի գիշերը»,- հավելել է պետդեպի աշխատակիցը:



