Կարո՞ղ ա ազգովի հալուցինացիաների մեջ ենք. երևի մեզ թվում ա, որ գազը կարմիր ա վառում, չի տաքացնում, բայց ախր հալուցինացիան ընդհանրապես գազի թունավորումից ա լինում, իսկ էս տարվա գազի դեֆիցիտը դա բացառում էր. մի՞գուցե հենց Գազպրոմի ժողովուրդն է մեզ վրա խնայած գազից թունավորվել, որ էշի համառությամբ փորձում ա մեզ ապացուցել չապացուցելին, որովհետև անիմաստությունը չունի բացատրություն, որովհետև բոլորը չեն կարող սխալ տեսնել, իսկ իրենք`ճիշտը: Մնում ա սպասել, թե երբ ուշքի կգան ու գոնե մի քիչ ադեկվատ պատասխան տան, այլ ոչ թե իրենց «հաճախորդների» հետ հավաքվեն ու կոնկրետ հարցեր դնող մարդկանց հետևից բամբասանքով չզբաղվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել