Life.panorama.am-ը գրում է.

10. Սխտոր
Դեռ վաղ ժամանակներից հայտնի է սխտորի օգտակար ազդեցությունը մրսածության ժամանակ՝ գրիպի և հարբուխի դեպքում: Առաջին Համաշխարհայինի տարիներին սխտորից թրջոցներ էին տեղադրվում վերքերի վրա, որը կանխում էր վերքին փոխանցվող վարակները: Երկրորդ Համաշխարհայինի տարիներին սխտորի օգնությամբ բուժում էին սեփսիսը: Վերջին տարիներին գիտնականներն ապացուցել են սխտորի օգտակարությունը ուղեղի կաթվածի, հիպերտոնիայի, քաղցկեղի որոշ տեսակների, սրտային հիվանդությունների և մաշկային վարակների բուժման մեջ: Եվ այս ամենը՝ շնորհիվ սխտորի մեջ առկա ալլիցինի: Բացի այդ, սխտորը բարձրացնում է դիմադրողականությունը, կանխարգելում է բազմաթիվ հիվանդությունների առաջացումը:
9. Սոխ

Սոխը, պատկանելով բույսերի նույն ընտանիքին, ինչ սխտորը՝ նույնպես օժտված է բուժիչ և կանխարգելիչ հատկություններով՝ շնորհիվ իր մեջ առկա ֆլավոնոիդների: Սոխը կազմված է հակաօքսիդանտներից, որոնք կարգավորում են արյան շրջանառությունը, օրգանիզմը պաշտպանում են դիաբետից, արյան մեջ խոլեստերինի մեծ քանակությունից, վերացնում են սրտային խանգարումները և կարգավորում աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Սոխի հյութը կիրառվում է հարբուխի և մրսածության ժամանակ: Սոխը նաև լավ հակաբիոտիկ է կենդանիների և միջատների խայթոցների ժամանակ:
8. Իմբիր
![]()
Երկու հազար տարուց ավելի իմբիրը համարվում է այլընտրանքային բժշկության գլխավոր բաղադրիչներից մեկը: Իմբիրի մեջ առկա են շոգաոլ, զինգերոն և գիգերոլ, որոնք հակաբորբոքային և հակաբիոտիկ ազդեցություն են գործում: Իմբիրը լորձի հեռացման հատկություն ունի, որի շնորհիվ կանխարգելում է աղեստամոքսային և վերին շնչուղիների հիվանդությունները: Իմբիրի կանոնավոր օգտագործումն է օգնում է հաղթահարել հոգնածությունը, կենտրոնացնել ուշադրությունը, ամրացնում է սրտի առողջությունը, իմունային համակարգը, պայքարում է քաղցկեղի դեմ և գործում է որպես ցավազրկող:
7. Քրքում
![]()
Այս դեղնա-ոսկեգույն համեմունքը, իր մեջ պարունակելով կուրկումին, հիանալի բուժիչ հատկություններով է օժտված: Բուժում է մաշկային բազմաթիվ հիվանդություններ՝ սկսած քերծվածքներից և այտուցներից, մինչև փսորիազ և քոս: Այս համեմունքի՝ կլանման միջոցով ընդունումն օգտակար ազդեցություն է գործում լյարդի, սրտի և աղեստամոքսային համակարգի վրա: Կանխարգելում է ուռուցքների զարգացումը, բուժում է տարբեր տեսակի վարակներ:
6. Վիտամին C

C վիտամինի մեծ քանակությամբ օգտագործումը վերացնում է այնպիսի վարակներ, որոնց դեմ չեն կարողանում պայքարել նաև հակաբիոտիկները: Վերացնում է մարմնում առկա վնասակար միկրոօրգրանիզմները, այդ թվում՝ ՄԻԱՎ-ը: Խթանում է հասակի աճին և օրգանիզմի զարգացմանը: C վիտամինը ամրացնում է իմունային համակարգը, խթանում է արյան սպիտակ գնդիկների արտադրությունը, վերացնում է մաշկային վնասվածքները: Օգնում է նաև այլ՝ ծանր հիվանդությունների պարագայում, ինչպիսիք են պոլիոմիելիտը, փայտացումը և դիֆթերիան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ