1in.am-ը գրում է.

Ջենիֆեր Լոպեսը «7 օր» ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ դեռևս սիրում է իր նախկին ամուսնուն` Մարկ Էնթոնիին, ումից ամուսնալուծվել է երկու տարի առաջ:

«Ես նախկինի պես սիրում եմ Մարկին: Այո-այո: Որպես իմ երեխաների հոր, որպես իմ լավ ընկերոջ: Կարծում եմ` միշտ էլ նրան կսիրեմ: Տարօրինա՞ կ է հնչում: Հավանաբար: Ի՞նչ արած, երևի խճճված անձնական կյանք ունենալն իմ ճակատագիրն է, որը նման չէ իդիլիայի, այլ քաոսի տարրերով է լեցուն: Իմ վերաբերմունքը Մարկի նկատմամբ ամենևին չի նշանակում, որ մենք ստեղծված ենք միմյանց համար և պարտավոր էինք պահպանել մեր ամուսնությունը: Ուղղակի ես նախկինի պես նրա ամենամեծ երկրպագուն եմ»,- ասել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել