Անկեղծ ասած ես ոչ ռուսամետ եմ, ոչ էլ արևմտամետ, սակայն երազում եմ, որ իմ երկիրը լինի այնքան օրինապաշտ, որքան արևմուտքն է, որտեղ դատարանները անկախ են, իսկ միակ կուռքը, որին այնտեղ պաշտում են Օրենքն է: Ես կարծում եմ, որ դա է այն գլխավոր հարցը, որի պատճառով Հայաստանը այսօր կանգնած է այս դիլեմայի առջև: Պատկերացրեք, որ մեզ մոտ էլ հաստատված լիներ արդարությունը: Երբևէ ձեր մտքով կանցներ՞ նման ընտրություն կատարել: Իհարկե ոչ: Ստեղծենք մերը՝ հայկականն ու օրինավորը և կենտրոնանանք մեր երկրի վրա: Ահա, թե ինչ է մեզ պետք: Իսկ հակառակ դեպքում, եթե Ռուսաստանը ագրեսոր ճիվաղ է, ապա Արևմուտքը քաղաքական քցող է: Եվ այդպես նա քցելու է վաղը Ուկրաինային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել