Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիան մարտի 1-ից Եվրամիությունից գաղթածների համար խստացնում է սոցիալական նպաստներ ստանալու կանոնները: Այդպիսով` Քեմերոնի կառավարությունը հաստատել է միգրացիայի կարգավորման իր նոյեմբերյան պլանները: Այս մասին հայտնում է BBC-ին:

Այժմ միջոցներ վաստակելու համար թագավորություն ներգաղթածներն ստիպված կլինեն ապացուցել, որ իրենք, նախքան սոցիալական նպաստներից օգտվելու հնարավորություն ստանալը, երեք ամսվա ընթացքում շաբաթական վաստակել են առնվազն 150 ֆունտ (250 դոլար):

Լոնդոնը վերջերս կոչ էր արել Բրյուսելին՝ վերանայել ԵՄ-ի երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի կանոնները հանրակցության ներսում՝ զգուշանալով Մեծ Բրիտանիա Ռումինիայի եւ Բուլղարիայի քաղաքացիների զանգվածային մուտքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել