Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները կախված են մի քանի քայլերից.
1. Պետք է խթանել տեղական արտադրությունը: Այն ապրանքները, որոնք արտադրվում են Հայաստանում` դրանց մրցակից ներկրվող ապրանքների վրա մաքսային բարձր տուրքեր սահմանելով, բայց մյուս կողմից` պետությունը խստագույնս պետք է վերահսկի արտադրվող ապրանքների որակական հատկանիշները, ինչպես նաև աջակցի գործարարներին` հայկական բրենդի միջազգային ճանաչման ու արտահանման ծավալների մեծացմանը:
2. Մանր ու միջին բիզնեսի հարկային պարտավորությունները պետք է նվազեցնել` հնարավորություն տալով մանր ու միջին բիզնեսին կայանալու և մրցակցային որակներ ձեռք բերելու համար:
3. Պետք է վերացնել մոնոպոլիաները` բացառությամբ մի քանի ճյուղերի:
4. Պետությունը պետք է չվախենա մասնեբաժին ունենալ իր համար ռազմավարական նշանակություն ունեցող բիզնեսներում և իր տանիքի տակ զարգացնի այդ ճյուղերը (հանքարդյունաբերություն, էներգետիկա, տուրիզմ և այլն):
Հ.Գ. Ինտեգրվելով Մաքսային միությանը` Հայաստանը կստանա քաղաքական ռեսուրս, հրաժարվելով արևմտյան տնտեսական պատժամիջոցներից և Հայաստանը լոկ շուկա դարձնելու պատկերացումներից: Հիմնվելով տեղական արտադրության և բիզնեսին պետական աջակցություն ցուցաբերելու քաղաքականության վրա` կկարողանա կարճ ժամանակում տնտեսույթունը հանել նոր մակարդակի, որի արդյունքում մենք, որպես հասարակություն, կլինենք ոչ թե սպառող` այլ արտադրող պետություն:
Պետք է նաև նշեմ, որ առողջ տնտեսություն ունենալու համար առևտրային բանկերը միայն սեփական ռիսկը չափելու փոխարեն ևս պետք է կանգնեն բիզնեսի կողքին` տրամաբանական և ճիշտ հաշվարկված վարկեր տրամադրելով: Սա է մեր պետության ապագայի տեսլականը, և վստահ եմ, որ հունիսի 1-ից կառավարությունը կորդեգրի այս գիծը` երկրի տնտեսական վերելքը նախանշելու համար:



