Շատ ճիշտ ժամանակ է ընտրված հայակենտրոնության և հայաստանակենտրոնության շուրջ հերթական խոսակցության համար: Ամեն մի տեսական խոսակցություն, կապված քաղաքականության հետ, կարելի է հարմար ձևով օգտագործել: Օրինակ, «հայակենտրոնությամբ» կարելի է արդարացնել ուկրաինական դեպքերի նկատմամբ անտարբերությունը: Ուկրաինական դեպքերը ոչ միային մեր գործը չեն... Այս դեպքերը մեզ բոլորովին չեն վերաբերվում: Անգամ, եթե թքած ունենք բարոյականության և մարդկային կարեկցության վրա, պիտի հասկանանք, որ 1991 թ.-ից հետո Հայաստանը և Ուկրաինան դեռ ապրում են միևնույն քաղաքական համակարգում: Հետխորհրդային «ազգային պետությունների» «նախագահները» առայժմ ընդամենը կառավարիչներ են իրական իշխողների մոտ: Հայերը և մյուս հետխորհրդային ժողովուրդները առայժմ ընդհանուր դժվար ճակատագիր ունեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.aghekian/posts/714584121909354
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել