1in.am-ը գրում է.
Փետրվարի 20-ը Ուկրաինայում հայտարարվել է Կիևում անկարգությունների զոհերի Սգո օր: Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Կապված Ուկրաինայում զանգվածային անկարգությունների հետևանքով մարդկային զոհերի հետ, Ուկրաինայում 2014թ. փետրվարի 20-ը սահմանել Սգո օր»,- ասվում է փաստաթղթում:
Այս օրը «ամբողջ Ուկրաինայի պետական իշխանական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական ձեռնարկություններում ու տներում իջեցնել Ուկրաինայի պետական դրոշը, հետաձգել զվարճանքային-համերգային միջոցառումները, մարզական մրցությունները, համապատասխան փոփոխություններ կատարել հեռուստատեսային ու ռադիոհաղորդումներում»,- նշված է հրամանում:
Ուկրաինայի ՆԳն քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Օլեգ Տատարովի տվյալներով՝ Կիևում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվել է 24 մարդ, որոնցից 14-ը քաղաքացիական անձինք են: 751 մարդ ստացել է վնասվածք, 381 մարդ դիմել է բժշկական օգնություն ստանալու:



