Կրկին գլխավոր դերերում Սաքունց Արթուրն է: Այսօր ինքը Մայդանին աջակցություն է հայտնում, ինչ-որ պոստերներ է պարզում: Հա, բոլորս էլ վատ ենք զգում, որ այնտեղ մարդիկ են մահանում, բայց այս մարդ կոչվածը մոռացել է, որ այսօր սպանել են Գուրգեն Մարգարյանին, դե իհարկե, նա այսպիսի բաներով պետք է զբաղվի, որ մարդկանց աչքին փրկիչ երևա, որ ոչ ոք նրան ոչինչ չասի: Լավ իր պահը հասկացանք:
Եթե չեմ սխալվում. հեռվում տեսնում եմ Ստյոպա Սաֆարյանին: Սաֆարյանը խոսում է ազգի մասին, բայց ապազգային տարրի հետ հավաքներ է կազմակերպո՞ւմ. չեմ հասկանում այս միության իմաստը, եթե, իհարկե, ընդհանրապես իմաստ պետք է ման գալ անիմաստ գործողություններում:
Սաֆարյան ջան, քո սիրտը կարող է ցավում է ուկրաինացիների համար, հավատացած եղիր՝ Սաքունցը գումար է աշխատում այս ամենով: Դե կողքի երիտասարդներին չեմ ճանաչում, բայց եթե նրանք տեղյակ են Սաքունցի գործունեությանը, ու այսօր նրա կողքին են ես ուղղակի կլռեմ....



