Սաֆարովյան ոճրագործությունից 10 տարի անց. Անպատժելիությունը նոր հանցագործություն է ծնումPanorama.am-ը գրում է.

10 տարի առաջ այս օրը` 2004 թվականին, ՆԱՏՕ-­ի կողմից, Բուդապեշտում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացված անգելերենի ուսուցման կուրսերի ընթացքում, Ադրբեջանը ներկայացնող Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Հետագայում հունգարական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Սաֆարովին, սակայն միջադեպից 8 տարի հետո` 2012 թվականի օգոստոսի 31-­ին, հունգարական իշխանությունները վերջինիս էքստրադիցիայի ենթարկեցին:

Դրան հետևեց ադրբեջանական իշխանությունների սպասված քայլը. Իլհամ Ալիևը վերջինիս «ներում շնորհեց», ապա` հերոսի կոչում տվեց: Դրան հետևեց նաև պաշտոնի ու կոչումի բարձրացումն ու վերջին 8 տարիներին չվճարված աշխատավարձի փոխանցումը:

Էքստրադիացիայի գործընթացին հետևեց Հայաստանի որոշումը` կասեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը Panorama.am­-ի հետ զրույցում նշեց, որ Սաֆարովի` ազատության մեջ գտնվելու ու տեղի ունեցածի պատասխանատուները շարունակում են Ադրբեջանի հետ աշխատել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել:

«Ավելին, Հունգարիան խորացրել է հարաբերությունները Ադրբեջանի հետ, ՆԱՏՕ­ն, որի կազմակերպած ծրագրի ժամանակ էր տեղի ունեցել միջադեպետը, սովորականի պես, նույն հարթության մեջ շարունակում է համագործակցությունը Ադրբեջանի հետ»,­ ասաց վերջինս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել