Մեր օրերում բոլորն էլ իրենց սմարթֆոնները օգտագործում են երաժշտություն լսելու համար: Այսպիսով, երբ Sony-ն զբաղված էր mp3 նվագարկչի ստեղծման աշխատանքներով, նրանք հստակորեն գիտակցում էին, որ այդ նվագարկիչը պետք է օժտված լիներ մի այնպիսի ֆունկցիայով, որը բացակայում է սմարթֆոնում: Sony-ի աշխատակիցները հղացան ջրակայուն mp3 նվագարկիչ արտադրելու գաղափարը: Այս նվագարկիչը անլար է, և այն կարելի է կրել լողալիս: Յուրահատուկ ապրանք արտադրելը հիանալի է, սակայն այդ ապրանքը պետք է տեսանելի լինի այն մարդկանց համար, ովքեր գնելու են այն: Հենց այստեղ էլ օգնության են գալիս գովազդային հանճարեղ գաղափարները:

Նոր Զելանդիայում Sony-ն վարձեց DraftFCB գովազդային գործակալության աշխատակիցներին, որպեսզի նրանք գտնեին մի այնպիսի եղանակ, որը մարդկանց ուշադրությունը կհրավիրեր իրենց թողարկած ջրակայուն mp3 նվագարկիչների վրա: Դե ինչ, ողջունենք շշալցված walkman-ին:
Sony-ին նվագարկիչը տեղադրել է ջրի շշի մեջ: Գնորդները կարող են այս նոր արտադրանքը ձեռք բերել Նոր Զելանդիայի մարզադահլիճներում տեղակայված վաճառքի ավտոմատ սարքերից: Սա արտադրանքի հաջող վաճառքն ապահովելու սքանչելի եղանակ է: Դժվար կլինի անտեսել Gatorade ընկերության ըմպելիքների և Կոլայի տարաների կողքին դրված շշալցված ջրի միջի mp3 նվագարկիչը:
Mp3 նվագարկիչն արժե մոտ 100 դոլար, և դրա հիշողությունը կազմում է մոտ 4 գեգաբայթ: Այն կարելի է լիցքավորել ընդամենը երեք րոպեում, և դա բավական կլինի 90 րոպե երաժշտություն վայելելու համար: Եթե նվագարկիչը լիցքավորման դնեք երեք ժամ՝ լիցքավորումը կբավականցնի ութ ժամ: Այս նվագարկիչն անխափան աշխատում է երկու մետր խորությամբ ջրի տակ (հիանալի տարբերակ է լողավազանի համար):
Ահա թե DraftFCB-ն ինչ է ասել այս նվագարկչի մասին. «Երբ Sony-ն ներկայացրեց մեզ այս անլար, ջրակայուն ու դյուրակիր mp3 նվագարկիչը, մեզ համար պարզ դարձավ, որ մեր գլխավոր թիրախը պետք է լինեն լողորդները: Մենք պետք է մի այնպիսի վայրում անցկացնեիք վաճառքը, որտեղ այն չէր վրիպի լողորդների աչքից: Մենք որոշեցինք, որ այս արտադրանքը պետք է վաճառվի հենց այնտեղ, որտեղ լողորդներն ամենից շատ են զգում դրա կարիքը: Ուստի մենք որոշեցինք այս նվագարկիչները դնել վաճառքի ավտոմատ սարքերում, քանի որ այդ սարքերը առկա են աշխարհի բազում երկրների ֆիթնես կենտրոններում: Մենք նվագարկիչը տեղադրեցինք ջրի շշի մեջ: Այս արտադրանքը զուգակցելով շշալցված ջրի հետ՝ մենք ստեղծել ենք աշխարհի առաջին շշալցված Walkman-ը:



