
Բազմաթիվ երկրներում, հատկապես աֆրիկյան և լատինոամերիկյան, մարդիկ հավի ձվերը չեն պահում սառնարանում: Ամենայն հավանականությամբ, դա Ձեզ կթվա բոլոր սանիտարական նորմերի խախտում, սակայն ոչ մի հարկ չկա ձվերն անընդհատ սառնարանում պահելու համար: Եթե նախքան սառնարանում տեղադրելը ձվերը լվանաք ջրով, ապա վնասակար բակտերիաների հետ կմաքրվի նաև պաշտպանիչ շերտը, որով պատված է ձվի կեղևը: Արդյունքում նրանց վրա ավելի շատ բակտերիաներ են հայտնվում և, քանի որ պաշտպանիչ շերտ այլևս չկա, վերջիններս կարող են հեշտությամբ ներս թափանցել և այդ դեպքում սառեցումն արդեն պարտադիր կլինի, այլապես ձվերը կփտեն: Բայց եթե դուք չլվանաք դրանք, ապա առանց որևէ խնդիրների, կկարողանանք պահել սենյակային ջերմաստիճանում, և ձվերը չեն փչանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



