Panorama.am-ը գրում է.
Գիրք նվիրելու օրը մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ, ովքեր օրվա ընթացքում հայ գրողների ու գրական ստեղծագործությունների հերոսների կերպարներով մասնակցել են տարբեր միջոցառումների, այցելել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Օրվա խորհրդով՝ դպրոցականները գիրք են նվիրել քաղաքապետին։
Քաղաքապետարանի լրատվության բաժնից հայտնում են` չնայած աշակերտների այցն անակնկալ է եղել Տարոն Մարգարյանի համար, այդուհանդերձ քաղաքապետը հոգ է տարել, որ աշակերտները նույնպես նվեր ստանան գրքեր։ Տարոն Մարգարյանն աշակերտներին նվիրել է Երևան քաղաքի մասին պատմող պատկերազարդ ալբոմներ և մաղթել է հաջողություն ուսման մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/society/2014/02/19/girq-taron-margaryan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



