Tert.am-ը գրում է.

Մի խումբ գյումրեցի երիտասարդները Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի կենտրոնին այսօր վերադարձրին Ազգային ժողովի և ՀՀ նախագահի վերջին ընտրություններից առաջ բաժանված նախընտրական քարոզչանյութերը: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Գյումրիի «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ, «Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը:

«Հանդիպել ենք մարզային կառույցի պատասխանատու Խաչատրյան Անիի հետ, նախընտրական բուկլետներն ու գրքույկները փոխանցել ենք նրան, դրանց մեջ կարմիր գույնով ընդգծել ենք այն բոլոր կետերը, որոնք չեն իրականացվել: Պահանջել ենք, որ անպայման նստեն և նորից աչքի անցկացնեն նախընտրական ծրագիրը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել