Ես իմ հարգանքն ու աջակցությունն եմ հայտնում իրենց ազատության համար Մայդանում կռվող ուկրաինացիներին:
Ես չեմ փնթփնթում Ռուսաստանի հետադիմական կայսերական նկրտումներից, թեպետ իմ համար էդ պուծինյան մառազմն առնվազն ծիծաղելի ա. Ռուսաստանը չունի էն տնտեսական, ռազմական, գիտական, բայց որ ամենակարևորն է, գաղափարական-արժեքային ներուժը, որը նրան կարող է մրցունակ կայսրություն դարձնել, ու իմ համոզմամբ, էդ փուչիկը մի երկու տարվա մեջ պայթելու ա: Մինչդեռ քաղաքական ժամանակի ու տարածության ճիշտ ընկալումը էդ երկրին թույլ կտար իսկապես դառնալ աշխարհի ամենաառաջատար երկրներից մեկը: Բայց դա իրանց գործն ա...
Ես չեմ փնթփնթում Եվրոպայի ու ԱՄՆ-ի անգործությունից: Նախ, ամեն հանրույթ ինքը պիտի վճարի իր ազատության գինը: Երկրորդ, եթե, այնուամենայնիվ, մի այլ ուժ ա վճարում էդ գինը, ապա վճարում ա միայն սեփական շահի համար: Ուրիշի ձեռքով նվաճված ազատությունը դադարում ա էդպիսին լինելուց, որովհետև տվածի փոխարեն շատ ավելին են պահանջում: Ամերիկացի զինվորներն տեղացիների իրավունքների համար չէին զոհվում Իրաքում կամ Աֆղանստանում:
Ես ուղղակի իմ հարգանքն ու աջակցությունն եմ հայտնում ԱԶԱՏՈՒԹՅԱՆ համար կռվող մարդկանց` Ուկրաինայում, Վրաստանում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Սուդանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բրիտանիայում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել