1in.am-ը գրում է.

Եգիպտոսի վարչապետ Հազեմ Ալ-Բաբլաուին հայտարարել է, որ Սինայի թերակղզում գործող իսլամիստ գրոհայինները սկսել են լուրջ սպառնալիք ներկայացնել օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Այս մասին փոխանցում է BBC-ն:

Երկրի իշխանությունները հայտնում են, որ այժմ հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում երկրում գտնվող օտարերկրացիների պաշտպանության համար:

Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ «Անսար Բեյթ Ալ-Մակդիս» իսլամիստական խմբավորումը հայտարարել է, որ նոր հարձակումներ է պատրաստում զբոսաշրջիկների վրա, ովքեր երկրում կմնան հինգշաբթիից հետո:

Ավելի վաղ խմբավորման գրոհայինները ստանձնել էին կիրակի Սինայում զբոսաշրջային ավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը: Միջադեպի հետևանքով երեք մարդ էր զոհվել:

Զբոսաշրջությունը եգիպտական տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, սակայն 2011-ին Հոսնի Մուբարաքի տապալումից հետո այդ ոլորտում լուրջ անկում է սկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել