Ճանապարհային անվտանգ երթևեկությունը պահանջ է, իսկ իրականացումը՝ հրամայականPanorama.am-ը գրում է.

«Բարի ճանապարհ», «Մի գերազանցիր արագությունը` քեզ տանը սպասում են», «Աստված ձեր հետ», «Անփորձանք երթ» և նմանատիպ այլ մաղթանքներ ու հորդորներ շատ է լսում կամ օգտագործում երթևեկությունից օգտվող յուրաքանչյուր մարդ: Տրանսպորտային միջոցների այսպիսի հագեցվածության պայմաններում շտապողականությունը դառնում է գերակայող երթևեկության մեջ: Բնականաբար շտապող մարդը, առավոտյան ժամերին հասարակական տրանսպորտի հագեցած ու համեմատաբար դանդաղընթաց լինելու պատճառով, որոշում է տաքսի նստել, իսկ հագեցած երթևեկության պայմաններում տաքսի նստելը ելք չէ. անհրաժեշտություն է առաջանում արագ երթևեկելու: Ինչ եք կարծում, մեծ չէ՞ արդյոք ռիսկը, որ այդ հագեցած երթևեկության պայմաններում արագընթաց տաքսին կարող է դառնալ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից: 

Այսօր անվտանգ երթևեկությունը դարձել է պահանջ: Շատ է խոսվում ճանապարահատրանսպորտային պատահարների մասին, գրեթե ամեն օր, կենցաղային խոսակցական մակարդակից մինչև ոլորտի պատասխանատուներ: ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը ամենամյա հաշվետություն է ներկայացնում ճանապարհատրանսպորտային պատահարների ու դրանց հետևանքների վերաբերյալ: Ըստ նրա, 2013թ.-ին տեղի է ունեցել 2824 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 316 և մարմնական վնասվածքներ ստացել 3739 մարդ: Այսինքն, տարվա կտրվածքով, յուրաքանչյուր օր տուժել է 11 մարդ (այդ թվում մահվան ելքով): Հայաստանի պես երկրում, որտեղ բնակչության բնական աճը կազմում է 0.5 տոկոս, 316 մահը միայն ճանապարհատրանսպորտային պատահարներից մեծ թիվ է: 

Ոստիկանությունը կոչ է անում, միջոցներ է ձեռնարկում խախտումները զսպելու առումով: Ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման կապակցությամբ կատարվում են բարեփոխումներ, այդ մասին ոստիկանությունը բազմիցս հայտարարում է: Իսկ երբ դիտարկում ենք վերջին 3 տարիների ՃՏ պատահարների արդյունքները, ապա նկատում ենք, որ բարեփոխումների ադապտացիային զուգընթաց կա միայն ՃՏՊ-ների աճ: Զոհերի վերաբերյալ թվերի համեմատությունը տատանվում է`2011-ին գրանցվել է աճ, 2012-ին նվազում, իսկ 2013-ին աճ նախորդ տարվա համեմատ և նվազում 2011-ի համեմատ, իսկ վիրավորների թվերի համեմատությունը ցույց է տալիս, որ 2011-ից սկսած մինչև 2013թ-ը գրանցվել է միայն աճ: 2012 թվականի համեմատ՝ 2013 թվականի ընթացքում պատահարների քանակն աճել է 222-ով, զոհերի թիվը՝ 5-ով, վիրավորներինը՝ 255-ով: 2012-ին պատահարների թիվն աճել է 283-ով, զոհերինը՝ նվազել է 16-ով, վիրավորներինն՝ աճել է 385-ով: 2011-ին պատահարների թիվը 2010-ի համեմատ աճել է 506-ով, զոհերինը՝ 69-ով, վիրավորներինը՝ 891-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել