Panorama.am-ը գրում է.
Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում դաշնակցականների նախագիծը ««Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հանդիպեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի դիմադրությանը:
Հանրապետական պատգամավորը այդ հարցը ԱԺ առաջիկա` փետրվարի 24-27-ը կայանալիք քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելը համարեց քաղաքական շահարկում, քանի որ բանակցություններ են ընթանում գործարանը վաճառելու շուրջ և առաջարկեց հանձնաժողովի ստեղման մասին դաշնակցականների նախագիծը առայժմ քննարկման չդնել:
«Կծախեն՝ կծախեն, չեն ծախի, չեն ծախի։ Էն, որ պատասխանատվություն պիտի կրեն, էրկու ձեռքով կողմ եմ», - հայտարարեց Այվազյանը և դիմելով նախագծի համահեղինակ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին հետաքրքրվեց. «Իմ ասածի վրա չե՞ք կասկածում չէ՞»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



