Lurer.com-ը գրում է.

Կիևի Անկախության հրապարակում ոստիկանության հետ բողոքի ակցիաների մասնակիցների ընդհարումները գրիվնայի և Ուկրաինայի ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ անկում են առաջացրել: Փետրվարի 19-ի առավոտյան միջբանկային շուկայում դոլարի փոխարժեքը բարձրացել է 1,12 տոկոսով՝ մինչև 8,99 գրիվնա: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Ուկրաինայի ընկերությունների բաժնետոմսերի արժեքն ընկնում Է: Ուկրանիայի ֆոնդային շուկան բացվել է UX հիմնական ինդեքսի 2,93 տոկոս անկմամբ՝ մինչև 863,67 կետ, սակարկությունների առաջին րոպեին անկումն արագացել է մինչև 3,26 տոկոս:

Արժութային և ֆոնդային գնանշումների նվազումն ուղեկցում է Կիևում ոստիկանության ջոկատների հետ քաղաքական ընդդիմության ակտիվիստների ընդհարումներին: Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ հանրահավաքի մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև դիմակայության ընթացքում զոհվել է 25 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել