Yerevannews.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 20-ը սգո օր է հայտարարել Ուկրաինայում՝ կապված երեկ Կիևում տեղի ունեցած բախումների ժամանակ գրանցված զոհերի հետ: Նշենք, որ Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել են առնվազն 25 հոգի: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը: Այսօր ուկրաինացի մարզուհիները հրաժարվել են դուրս գալ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի դահուկավազորդների թիմային մրցումներին: Հիշեցնենք, որ տուժածների թիվը տարբեր հաշվարկներով կազմում է 500 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=21122&l=am/ukrainayum+sug+e+marzuhinery+hragarvel+en+masnakcel+sochi+2014-i+mrcumnerin
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



